«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ անկախ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս իշխանությունների կողմից հրապարակած նոր Սահմանադրության նախագծին, ասաց, որ իր համար նախագծում շատ անհասկանալի բաներ կան: Ըստ իրավաբան Մարգարյանի՝ ինքն առայժմ ուսումնասիրել է ԱԺ ընտրություններին վերաբերող մասը եւ նախագծում առաջարկվող մոտեցումը նմանեցնում է Լեհաստանում գործող համակարգին: Պատգամավորի համար, սակայն, անհասկանալի է, թե ինչպես են ԱԺ ընտրությունները երկու փուլով տեղի ունենալու: «Ես ինչքան նայել եմ տարբեր երկրների ընտրական օրենքները, նմանատիպ բան չեմ կարողացել գտնել, համենայնդեպս, ամեն երկիր ստույգ իր թիվն ունի, թե քանի պատգամավոր է այդ երկրում լինում: Հիմա, ճիշտն ասած, ես նոր փոփոխությունում չկարողացա գտնեմ, թե երկրորդ փուլում ինչպես է լինելու»,- տարակուսեց Մարգարյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: