Ռուս դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան հոսպիտալացվել է: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, սակայն, բարեբախտաբար, դերասանուհու կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Մոսկվայի Առաջին քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Սվետը:
«Կրաչովսկայայի վիճակը ծանր է… պատճառը քրոնիկ հիվանդության սրացումն է»,- ասել է Սվետը:
Վերջինս հավելել է, որ դերասանուհու հետ աշխատում են բուժհաստատության լավագույն բժիշկները: «Այժմ վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, բուժումը շարունակվում է: Նա այժմ ինտենսիվ թերապիա է անցնում»,- նշել է գլխավոր բժիշկը: