«Ուրալ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Մոսկվայից Ադրբեջանի Գյանջի քաղաք է ուղևորվելիս եղել, արտահերթ վայրէջք է կատարել Ռուսաստանի Մինվոդի քաղաքում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ուղևորներին տեղեկացվել է, որ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել տեխնիկական անսարքությունների պատճառով: Ուղևորներն իջեցվել են ինքնաթիռից: Այժմ նրանք գտնվում են անձնագրային հսկիչ անցակետում: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: