Այս պահին Նոր Հաճնի նորակառույց եկեղեցու մոտ խառնաշփոթ իրավիճակ է: Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, նամակներով այստեղ ժամանած քաղաքացիները վիճաբանության են բռնվել անվտանգության աշխատակիցների հետ: Քաղաքացիները ցանկանում են մտնել եկեղեցու բակ:
Թիկնեղ տղամարդիկ թույլ չեն տալիս նրանց մտնել ներս` ասելով, որ բոլորի նամակները տեղ կհասնեն. «Ոտի տակ չընկնեք»: Իսկ Գագիկ Ծառուկյանին նամակներ հանձնողների թիվը գնալով շատանում է: