«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հայաստանում չկա քաղաքական, կուսակցական համակարգ. կա կոռումպացված նոմենկլատուրա, և բացարձակապես կարևոր չէ, թե ինչպես է այն կոչվում, այն կարող է նույնիսկ մի քանի անուն ունենալ: Եվ կա նախկին նոմենկլատուրա, որը կոչվում է տարբեր «ընդդիմադիր» անուններով: Երկուսը միասին ստեղծել և զարգացրել են ներկայիս օլիգարխիկ համակարգը՝ այն կոչվի նախագահական, թե խորհրդարանական:
…Ընդդիմությունը հսկայական ուժ ու եռանդ է ծախսում սահմանադրական փոփոխությունները տապալելու համար: Տապալելուց հետո իշխանությունը կասի՝ «ախ, դուք նախագահակա՞ն համակարգ էիք ուզում, խնդրեմ»: Եվ հեշտությամբ կհաղթի նախագահական ընտրություններում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։