Շարունակվում են Կարմիր բլուր հնավայրին հարակից այգու բարեկարգման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի կանաչ գոտիների, պուրակների և  այգիների տարածքների ընդլայնման, նորերի ձևավորման ծրագրի համատեքստում Շենգավիթ վարչական շրջանում շարունակվում են Կարմիր բլուր հնավայրին հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: Համաքաղաքային գարնանային ծառատունկի աշխատանքների ընթացքում մաքրվել և փորվել է այգու տարածքը , ավելացվել է անհրաժեշտ քանակության  բուսահող:

Ներկայում ընթացքի մեջ է և շուտով կավարտվի բարեկարգման աշխատանքների առաջին փուլը: Զուգահեռաբար նախանշվել են ապագա զբոսայգու ճեմուղիները, սիզամարգային հատվածները: Առաջիկա ամիսներին կձևավորվեն նաև հանգստի գոտիները, խաղահրապարակները, այգին կկահավորվի և  կներկայանա հարմարավետ ու գեղեցիկ տեսքով: Շուրջ 3000 քմ տարածքով այգին նախատեսվում է երևանցիներին հանձնել հոկտեմբերին:




Լրահոս