Ավտովթարի է ենթարկվել Եղբայրներ հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից Ռաֆոն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Վարդանանց փողոցում Հանրապետության 62 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Սարգիս Անտոնյանի վարած “BMW” մակնիշի 17 DP 007 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ստեփան Համբարյանի վարած “SEAT” 17 VV 171 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Ղազարյանի վարած “ВՍD” մակնիշի Լ 32 06 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ստեփան Համբարյանը տեղափոխվել է “Նաիրի” բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Ս. Համբարյանը “Արմենիա” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Եղբայրներ” սերիալի գլխավոր դերակատարներից “Ռաֆոն” է, ում կյանքին և առողջությանը, վտանգ չի սպառնում: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս