Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել չբողոքարկել ՈւԵՖԱ-ի կողմից նշանակված սանկցիաները, հայտնում է AS-ը:
Կատալոնական ակումբը չի ցանկանում կոնֆլիկտ և լարվածություն ունենալ կազմակերպության հետ և կվճարի 30 հազար եվրո: Ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել էր, որ ակումբը կփորձի բողոքարկել ՈւԵՖԱ-ի որոշումը, քանի որ կարծում է` մարդիկ ազատ խոսքի իրավունք ունեն:
Նշենք, որ «Բարսելոնա»-ի հանդեպ սանկցիաներ էին կիրառվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Յուվենտուս»-ի հետ հանդիպումից հետո: Ակումբին տուգանել էին կարգապահական կանոնների խախտման և այնպիսի արտահայտությունների օգտագործման համար, որոնք վիրավորական տարրեր են պարունակում: Նշենք, որ խաղի ժամանակ երկրպագուներն անկախ Կատալոնիայի դրոշն էին ծածանել: