Դի Մարիայի հոգնածության պատճառով բուժզննումը հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Քաթար է ժամանել՝ ՊՍԺ տեղափոխության համար բուժզննում անցնելու նպատակով:

20-ժամյա թռիչքի հետևանքով Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը հոգնած էր և  ֆրանսիական ակումբը որոշել է մեկ օր հետաձգել բուժզննումը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ արգենտինացին ՊՍժ-ի հետ համաձայնության է եկել անձնական պայմանագրի հարցում:




Լրահոս