ՀՀ-ում նշվել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 103-րդ տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-­ում Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի ռազմական ավիացիոն բազայում օգոստոսի 11-­ին հանդիսավոր կերպով տոնեցին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 103­-րդ տարեդարձը:

«Արմենպրես»­ի փոխանցմամբ՝ «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի օդաչուները Ռուսաստանի ռազմաօդային ուժերի օրը կնշեն մեկ շաբաթ շարունակ։ Միջոցառումներն այս տարի սկսվեցին հանդիսավոր երթով, որի ընթացքում տեղի ունեցավ չորրորդ սերնդի Միգ­29 ժամանակակից 6 կործանիչների օծման արարողություն։ Ինքնաթիռներին տրվեցին սրբերի անուններ, իսկ ավիացիայի աշխատակազմին և օդաչուներին շնորհվեցին հոբելյանական հավաստագրեր։ Միջոցառումը վարում էր հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը։

Օծման արարողությունից հետո օդաչուները Միգ­-29 ճակատային գերձայնային կործանիչներով իրենց վարպետությունը ցուցադրեցին Երեւանի երկնքում՝ փոքր բարձրություններում բարձարգույն օդանավարության թռիչքաձեւեր կիրառելով:




Լրահոս