![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/իսլամ.jpg)
Վերջին 2 ամսվա ընթացքում Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը 413 մարդ են ձերբակալել` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ ներգրավվածության կասկածանքով:
Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, կիրակի օրը հայտնել է սաուդական Ալ-Ջազիրա թերթը` հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրներին:
Նրանց խոսքով` անվտանգության ուժերը 19 ազգության 413 մարդ են ձերբակալել, ովքեր մեղադրվում են ահաբեկչության և ԻՊ-ում ներգրավվածության մեջ: Նրանց մեծամասնությունը ձերբակալվել է ԻՊ-ի շարքերում երկրի քաղաքացիների համալրման նպատակով սոցցանցերի օգտագործման համար: