Ինչու սահմանին գազի սակագնի իջեցումը չի ազդելու ՀՀ բնակչությանը մատակարարվող գազի գնի վրա. պարզաբանում է «Գազպրոմ Արմենիան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի ու Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Ռուսաստանը Հայաստանի համար գազի գինն իջեցրել է 24 ԱՄՆ դոլարով` 1000 խ/մ-ի համար 189 դոլարից հասցնելով 165 դոլարի:

«Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, «Գոլոս Արմենիային» տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու ՌԴ կողմից ՀՀ-ին վաճառվող գազի գնի էժանացումը չի ազդելու բնակչությանը վաճառվող գազի սակագնի վրա:

«Հայաստանի համար ռուսական գազի գնի բանակցությունների հիմքում ընկած է եղել հետևյալ սկզբունքը. մի կողմից՝ թույլ չտալ ՀՀ տնտեսության վրա բացասական ազդեցությունը, մյուս կողմից՝ «Գազպրոմի» դուստր կազմակիերպություններին հնարավորություն ընձեռել կատարել բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որոնք կապահովեն գազամատակարարման համակարգի հուսալի ու անխափան ապահովումը: 165 դոլարն այն օպտիմալ արժեքն է, որը թույլ կտալ լուծել այս երկու խնդիրներն էլ»:

 




Լրահոս