Պուտինը խոսել է Դոնբասը Ռուսաստանին միացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնբասը Ռուսաստանին միացնելու հարցը չի կարելի լուծել փողոցում, քանի որ այն վերաբերում է շատ մարդկանց ճակատագրերի: Այսօր Սևաստոպոլում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Մենք հոգով ու սրտով Դոնբասի հետ ենք, սակայն, ցավոք, նման հարցերը փողոցում չեն լուծվում: Սա լուրջ հարց է, որը վերաբերում է ողջ Ռուսաստանին ու Դոնբասում բնակվող մարդկանց ճակատագրին»,- ասել է Պուտինը լրագրողներին` նրանց խնդրանքով մեկնաբանելով Յալթայում հանգստացողներից մեկի խոսքերը:

Սեպտեմբերի 11-ին Իտալիայի նախկին փոխվարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ զբոսանքի ժամանակ մի տղամարդը դիմել էր Պուտինին` կոչ անելով Դոնբասը ներառել Ռուսաստանի կազմի մեջ:




Լրահոս