Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը որոշում է կայացրել ժամանակավորապես հեռացնել երկրի արտաքին գերատեսչությունում աշխատող Ֆրանսուազու Օլսեին` Բոդրումում պատվավոր դեսպանի իր պարտավորությունների կատարումից : Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
Ավելի վաղ France 2 հեռուստաալիքը ցուցադրել էր մի ռեպորտաժ, որտեղ թաքնված տեսախցիկով նկարահանվել է հեռուստաընկերության լրագրողի խոսակցությունը դեսպանի հետ:
Կինը խոստովանել է, որ Բոդրումում միաժամանակ հանդիսանում է խանութի սեփականատեր ու ապօրինի ներգաղթյալներին վաճառել է փրկարարական ժիլետներ ու փչովի նավակներ: