Ժողովուրդ. ՀՀԿ-ում քննարկում են նոր վարչապետի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ-ում սկսել են քննարկել վարչապետի հնարավոր փոփոխության հարցը: Եվ այս համատեքստում որպես գործադիրի ապագա հավանական ղեկավար շրջանառվում է Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական “Գազպրոմ” ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանի անունը:
“Ժողովուրդ”-ի ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդ նպատակով այս օրերին Կարեն Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է Երեւան: Նա մի շարք ՀՀԿ-ականների հետ հանդիպումներ է ունեցել: Առայժմ, սակայն, այս հարցում ՀՀԿ-ում կոնկրետ որոշում չի կայացվել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հերքեց վարչապետի պաշտոնի շուրջ քննարկումների մասին լուրերը. “Մեզ մոտ նման հարց չի քննարկվում”: Հիշեցնենք՝ նույն Սահակյանն ասում էր, թե հրաժարականների հարցն էլ ՀՀԿ-ում չի քննարկվում, բայց եղավ:
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս