Իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Սմբատ Հակոբյանի նկատմամբ իրականացված բռնությունը բացահայտվի: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ գառնիկ Իսագուլյանը:
«Պետք է խստագույն պատժել կատարողներին և պատվիրատուներին, եթե այդպիսիք կան: Իշխանությունները մտել են նոր սահմանադրության ընդունման փուլ և այս իրավիճակում, երբ ձևավորվում են տարբեր ճակատներ, իշխանություններին ամենևին ձեռնտու չէ նոր լարվածության կենտրոն ստեղծել»,- ասաց Իսագուլյանը: Նշենք, որ Ազատամարտիկների դաշինքը, որի անդամ է նաև Սմբատ Հակոբյանը, դեմ է սահմանադրական փոփոխություններին:
Հիշեցնենք, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի էին ենթարկել սեպտեմբերի 21-ին` «Հայազն» կուսակցության երթից հետո: Նրան ծեծի ենթարկողներից մեկը, ում ճանաչել է ազատամարտիկը, ըստ նրա պատմածի, աշխատել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան, Հովսեփ Հովսեփյան