Լոնդոնի «Արսենալ»-ն առաջիկա օրերին նոր պայմանագիր կառաջարկի Մեսութ Օզիլին:
Daily Mirror-ը հայտնում է, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը 2013 թվականին լոնդոնյան ակումբ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից: Նրա տրանսֆերի արժեքը 40 մլն եվրո է կազմել:
Ակումբի հետ 26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: