Հրապարակ. Ռուբեն Ջաղինյանի նշանակումը Հանրայինում ծանր են տանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ Ռուբեն Ջաղինյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվելը Հ1-ում ծանր են տարել: Նրա հետ շատերն են առնչություն ունեցել եւ հիմնականում կարծում են, որ Ջաղինյանի հետ աշխատել չի լինելու, ուստի հեղինակային հաղորդումների ու ծրագրերի մեջ ներգրավված որոշ անձինք սկսել են “ճամպրուկները հավաքել”:
Ջաղինյանի ընտրությունը խոսում է նաեւ այն մասին, որ Հանրայինում ոչինչ չի փոխվելու՝ նա շարունակելու է պահպանել Ալիկ Հարությունյանի “անգլիական թագուհու” կարգավիճակը, իսկ քաղաքական-լրատվական մասը հիմնականում կոորդինացնելու է Գեւորգ Ալթունյանը՝ նախագահականի անմիջական ղեկավարման ներքո:




Լրահոս