Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ` երեկոյան, որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել ՀՀ նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Նրան կալանավորելու միջնորդությամբ դատարան էր դիմել ԱԱԾ-ն: Ինչպես և սպասվում էր, Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված սպանության փորձ պատվիրելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով` ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ պատվիրելը):
“Ժողովուրդը” նշում է, որ երեկ` կեսօրին էլ, ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն էին կատարել էպոսագետին պատկանող մեքենայում, աշխատավայրում, անգամ տանը: Երբ “Ժողովուրդ”-ի թղթակիցը Սեդրակյանից հետաքրքրվել է, թե ինչ խուզարկություններ են կատարվում, նա ասել է, որ տեղյակ չէ այդ գործընթացից ու ընդհանրապես իրեն ձերբակալելու լուրերին հումորով է վերաբերում: Ժամեր անց հումորը դարձավ դառն իրականություն, և նրան տեղափոխեցին ԱՆ ,Կենտրոնե քրեակատարողական հիմնարկ:
Այսպիսով` էպոսագետ ներկայացող թեկնածուի երկու կանխատեսումներից մեկը` իրեն ձերբակալելու մասով թեկուզ 13 օր ուշացումով այնուամենայնիվ իրականացավ: Իսկ 81 տոկոս քվեն նա այդպես էլ չհավաքեց` փակվելով իր Ագռավաքարում` ԿԳԲ-ի “պադվալում”, առնվազն երկու ամսով: Տեսնենք, թե երբ գարին կդառնա ընկույզի չափ, որ Մհերի դուռը բացվի:
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում