Սիրիահայերի համար Օգնիր եղբորդ ծրագիրը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Օգնիր եղբորդ”  նախաձեռնության աշխատանքները շարունակվում են՝ նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով դեռևս 2012-ի հոկտեմբերին “Օգնիր եղբորդ” նախաձեռնությունը 5.000.000 մլն դրամի փոխանցում էր կատարել “Քաշաթաղ” հիմնադրամին։
Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքները ավարտական փուլում են, և դրանք ամբողջացնելու համար մարտի 5-ին “Օգնիր եղբորդ” նախաձեռնությունը ևս 4.000.000 մլն դրամի փոխանցում կատարեց “Քաշաթաղ” հիմնադրամին:
Նախաձեռնությունը շարունակում է օգնություն տրամադրել նաև Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Անցնող օրերին “Օգնիր եղբորդ” նախաձեռնությունը “Քրիստոնյա բժիշկների ասոցացիայի” հետ գործակցաբար, պարենային (յուրաքանչյուրը 40.000 դրամ արժողությամբ ) 500 ծանրոց է հատկացրել սիրիահայ ընտանիքներին, ինչպես նաև տաք հագուստ՝ Կիլիկյան վարժարանի սաներին և ուսուցիչներին:
“Օգնիր եղբորդ” նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։
“Օգնիր եղբորդ” նախաձեռնող խումբ




Լրահոս