Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չպետք է մասնակցի Սիրիայում ընթացող քաղաքական գործընթացին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանի ժամանակ:
«Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի, և դրա դեմ պետք է վճռականորեն պայքարել: «Իսլամական պետություն»-ը Սիրիայում ճգնաժամի նախադրյալն է: Սակայն մենք հաջողության չենք հասնի, եթե Ասադը հրաժարական չտա»,-Դավութօղլուի խոսքը մեջբերում է ТАСС-ը:
Բացի այդ, նա նշել է, որ Անկարան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ահաբեկչական խմբավորումը նոր զինյալներով չհամալրվի: