Վայոց Ձորում բոտուլիզմից մահվան դեպք է արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մարտի 4-ին ավարտվել է մահվան ելքով:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սննդային թունավորման պատճառ էր հանդիսացել փետրվարի 9-ին տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումը: Հաջորդ օրը հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետեւյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, պտոզ, կլման ակտի խանգարում: Հիվանդն անմիջապես հոսպիտալացվել է եւ ստացել հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Թեեւ երկարատեւ բուժմանը եւ բժիշկների ջանքերին` ցավոք նրա կյանքը չի հաջողվել փրկել:
Երեկ` մարտի 5-ին, սննդային թունավորման` բոտուլիզմի նոր դեպք է արձանագրվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղի օգտագործումն է:
Ուտելուց 4 ժամ անց հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետեւյալ ախտանշանները` թուլություն, սրտխառնոց, կոպի իջեցում: Հիվանդը դիմել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է ,Արմենիաե ՀԲԿ:
Հիվանդին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ, վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:
Հիշեցնենք` բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական եւ վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Հիվանդության հարուցիչը կլոստրիդիում բոտուլինումն (Clostridium botulinum)-ն է, որը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ, սպորների ձեւով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի եւ այլ մթերքի վրա: Այդ հարուցչի աճի եւ զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, 20-370C ջերմաստիճան եւ 4.6-ից բարձր թթվայնություն (pH) ունեցող միջավայր, որտեղ սպորները վեր են ածվում վեգետատիվ ձեւերի, բազմանում եւ արտադրում են թույն` բոտուլաթույն: Հարուցիչը ոչնչանում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում` բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) եւ ջերմության (1200-1300C) ազդեցության տակ: Բոտուլաթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը եւ տեսքը:
Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչեւ 12 օր է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում (պտոզ), բբերի լայնացում, կլման ակտի խանգարում, ռնգախոսություն, խոսքի խանգարում, բերանի չորություն, սրտի աշխատանքի դանդաղում, շնչառության խանգարում, հավասարակողմ կաթված:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.
. Խուսափե”ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից
. Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե”ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե
. Մի գնե”ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից
. Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե”ք բժշկի:




Լրահոս