Փետրվարի 21-ին՝ ժամը 13.25-ին, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ “գլխուղեղի ցնցում, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, վերին շրթունքի պատռված վերք, քթի ոսկրերի կոտրվածքե ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1954 թ. ծնված Մարգարիտ Հ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է նույն օրը Զաքարիա Սարկավագի փողոցում վայր ընկնելու հետևանքով: Մարտի 4-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 21-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Զաքարիա Սարկավագի փողոցի վերջնամասում Մարգարիտ Հ.-ին վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված՝ Վահե Թ.-ն՝ իրեն ամրակցված երթուղային միկրոավտոբուսով: Կատարվում է քննություն:
Ոստիկանները պարզեցին իրողությունը. վայր չէր ընկել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ