Նախօրեին Տավուշի մարզում գրանցվել է բոտուլիզմի մեկ դեպք մեկ տուժածով: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ հիգիենիկ տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Գաբրիելյանից: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Երեւանի բժշկական կենտրոններում բոտուլիզմի ախտանիշով պառկած է վեց հիվանդ: «Վեց հիվանդներից մեկը տեղափոխվել է գաստրոլոգիայի բաժանմունք, սկզբում լավ էր իրեն զգում, սակայն հիմա բարդացումներ ունի: Իսկ նրանցից չորսի առողջական վիճակը գնահատվում է ծանր»,-ներկայացրեց Լ. Գաբրիելյանը:
ԳՐԱՆՑՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ