ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի նշանակումը Շիրակի մարզպետի պաշտոնում, կարելի է արդեն կատարված փաստ համարել: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Այսօր կայանալիք նիստում կառավարությունը նման որոշում կկայացնի: Որոշման նախագիծը երեկ երեկոյան տեղադրվեց կառավարության նիստի օրակարգային հարցերում: Ընդամենը 5 օր առաջ Ցոլակյանը մամուլում գրեթե հերքել էր իր՝ մարզպետ նշանակվելու մասին տեղեկությունները: “Այդպիսի բան չկա, ինչպես ուրիշների մասին է խոսակցությունը, այնպես էլ՝ իմ”,- ասել էր նա:
Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը 61 տարեկան է, ունի գեներալ-լեյտենանտի կոչում: Ծնունդով՝ Շիրակի մարզի Ներքին Ջրափ գյուղից”,- գրում է “Հայկական ժամանակը”: