Նախագահական ընտրությունների օրը “Մետաքս” թաղամասում գտնվող Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մոտ “Հրապարակ” և “Ժամանակ” օրաթերթերի լրագրողների` Գայանե Սարիբեկյանի և Մարինե Խառատյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նախօրեին Հատուկ քննչական ծառայություն առերեսման են ներկայացել միջադեպի հերոսները` լրագրողներն ու նրանց կոպտած անձինք: Պարզվում է` գլխավոր հերոսը կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրն է` Հակոբ Բեգլարյանը, որի ով լինելը լրագրողներին հայտնի է դարձել առերեսման ընթացքում: Վերջինս երկար տարիներ զբաղեցնում էր Պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարի պաշտոնը և պաշտոնանկ եղավ ոլորտում հայտնաբերված չարաշահումների պատճառով: Փաստորեն, պաշտոնանկ լինելուց հետո Հակոբ Բեգլարյանը, ով շինանյութի բիզնեսով է զբաղված, պարապ չի մնացել` զբաղվել է ընտրությունների օրը “անվտանգության” գործառույթներ իրականացնելով իրենց թաղամասի նախընտրական շտաբներում:
Հրապարակ.Մետաքսի միջադեպի հերոսը Գագիկ Բեգլարյանի եղբայրն է եղել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ