Երգչուհի Շուշան Պետրոսյանը “168 ժամի” հետ հարցազրույցում պատասխանել է Ռուբեն Հախվերդյանի երեկ արված հետևյալ հայտարարությանը. “Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում Պաշտպանության նախարարությունից լավ փողեր է ստանում, բա ինչի՞ չպիտի իշխանությանը գովերգի”:
“168 ժամի” թղթակցի հետ հարցազրույցում Շուշան Պետրոսյանը, կարելի է ասել` պատասխանել է իր հարևան Ռուբեն Հախվերդյանին: “Ես երբևէ ինձ թո՞ւյլ եմ տվել հաշվել Ռուբեն Հախվերդյանի փողերը, երբ գնում էր այս կամ այն նախարարի մոտ ու գումար էր մուրում, և հետո գալիս-ասում էր` սրան քցեցի, նրան քցեցի` կոնկրետ նախարարների անուններ տալով: Ես բազմիցս դրան ներկա եմ եղել, բայց ինձ թո՞ւյլ եմ տվել խոսել այդ մասին: Թող Ռուբեն Հախվերդյանը մտածի, թե ի՞նչ պատասխան պիտի տա Արցախի իմ զինվոր-ընկերներին իր հայտարարության համար, որը չեմ ցանկանում բարձրաձայնել հիմա, որովհետև ես պետականորեն եմ մտածում”,- ասել է երգչուհին: