Ժողովուրդ.Վալենսիան եվ ԵԹՖ -ն տուգանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավաբանական անձանց “X գրուպ” միության կազմում գտնվող “Վալենսիա” և “Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա” ընկերություններում հարկային մարմնի կողմից իրականացվել են լայնածավալ ստուգողական և հսկողական աշխատանքներ: Ըստ “Ժողովուրդ”-ի ստացած պաշտոնական տեղեկության` նշված աշխատանքների արդյունքում կազմվել են վարչական պատասխանատվության մասին ակտեր: Ավելին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից “Ժողովուրդ”-ին ուղարկված գրության համաձայն` հիշյալ ընկերություններին ստուգման ակտերի հիման վրա առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, ինչից հետո պետական բյուջե է վերականգնվել լրացուցիչ գումար: Թերթը հիշեցնում է, որ խոսքը նույն “X գրուպ”-ի մասին է, որի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը “Ժողովուրդ” օրաթերթից 6.2 մլն դրամ է պահանջում որպես սեփական արժանապատվության և գործարար համբավի փոխհատուցում:

Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս