Սահմանային այս լարված վիճակում այսպիսի ցնցումների տանել Հայաստանը, դավաճանություն է: Armlur.am-ի հետ զրույցում սահմանադրական բարեփոխումների գործընթացն այսպես բնութագրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Երբ-որ կիսապատերազմական, պատերազմական վիճակ է, հասարակությանը բերել լարումների, «այո»-ի, «ոչ»-ի, իհարկե, դա աննորմալ երևույթ է: Խոհեմ մարդն այսպիսի փոփոխությունների չէր գնա», – նշեց Մանուկյանը:
Նրա խոսքով` նման իրավիճակում միակ ելքն այս ավանտյուրայից ետ կանգնելն է:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան