Մարտի 6-7-ի Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում արգելափակված մեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես` փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել Գորիս-Կապան ավտոճանապարհին (“Թասի ոլորաններ” կոչվող հատված) ձյան մեջ արգելափակված, Ա. Տիրանյանին պատկանող “Մերսեդես” մակնիշի 64 UU 999 համարանիշի ավտոմեքենան:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գավառի Ազատության 1-ին նրբանցքի 55 շենքի մոտ արգելափակված “ՈՒԱԶ” մակնիշի 767 ՍՏ 31 համարանիշի ավտոմեքենան:
Ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերվել Գորիս-Տեղ ավտոճանապարհին արգելափակված “Ֆորդ” մակնիշի 34 LT 591 համարանիշի (վարորդ` Հ. Տիրանյան) եւ “Ֆորդ” մակնիշի 34 ԼՏ 037 համարանիշի (վարորդ` Վ. Խաչատրյան) ավտոմեքենաները: