Ինչպես տեղեկացրել էինք մարտի 7-ին՝ ժամը 11։06-ին և քիչ անց՝ ժամը 11:50-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգեր էր ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակիչն ու 15-րդ թաղամասում բնակվող մի քաղաքացի փորձում են ինքնասպանություն գործել:
Ժամը 12։15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Մազմանյան փողոցի շենքերից մեկի բնակչի ինքնասպանության փորձը. փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա: Իսկ ժամը 12։23-ին ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է նաև 34-ամյա Ալիկ Վ-ի ինքնասպանության փորձը: Վերջինս “1-03” ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիայի ՈԲ: