Նորանշանակ դատավորի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերգեյ Մարաբյանը ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր է նշանակվել տասը ամիս առաջ՝ անցած տարվա դեկտեմբերի 24-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնը: Ըստ նորանշանակ դատավորի՝ 2014 թվականի հայտարարագրի՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է 174 հազար դրամ:

Այսինքն՝ դատախազության վարչության պետն իր ընտանիքը պահել է ընդամենը 174 հազար դրամով: Կարծում ենք՝ կարիք չկա բացատրել, որ այդքան գումարով ընտանիքը չի կարող նորմալ կենսակերպով ապրել՝ առավել եւս դատախազության պաշտոնյայի ընտանիքը:

Ինչեւէ, Մարաբյանը դատավորի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է մեկ բնակարան եւ անհատական բնակելի տուն, «Kia Rio LX 1.4 L» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմել են 100 հազար ռուբլի, 10 հազար դոլար եւ 2 մլն 600 հազար դրամ: Ի դեպ, 15 հազար դոլարը եւ 100 հազար ռուսական ռուբլին նա որպես նվիրատվություն է ստացել: Հետաքրքիր է՝ ումի՞ց եւ ինչի՞ դիմաց:




Լրահոս