միակողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքը երազում է օրինականացնել իրենց տնակը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների նախաձեռնությամբ անցած ամիս իրականացված լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման և Գյումրու “Կազաչի պոստ” կոչվող թաղամասի տնակային ավանում բնակվող ընտանիքների ապրելակերպի մասին պատմող տեսանյութ պատրաստելու նպատակով “Շիրակ կենտրոնի” աշխատակիցներս հերթական բարեգործական այցելությունը կատարեցինք նշված ավան:

Այդ տնակային ավանում մենք պատահաբար հանդիպեցինք իր 10 միակողմանի ծնողազուրկ երեխաների հետ սոցիալապես բավականին ծանր պայմաններում բնակվող Ալվարդ Ծառուկյանին: Մեր զրույցի ընթացքում նա մեզ ներկայացրեց տնակն օրինականացնելու խնդրանքով ՀՀ նախագահին գրված դիմում-նամակի պատասխանը: Պատասխանը, ցավոք, բացասական էր: Այս ընտանիքը ևս պետությունից բնակարան չի ստանալու, իսկ ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը սոցիալական նպաստն էր:

Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:




Լրահոս