Հայաստանի ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից 11.03.2013-17.03.2013թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Ոսկի` գնման գին` 19103.65 (-158.13), բացթողնման գին` 20764.84 (-171.88),
Արծաթ`գնման գին`349.02 (-0.38), բացթողնման գին`379.37 (-0.41),
Պլատին`գնման գին`19235.42 (-135.55), բացթողնման գին`20908.07 (-147.33),
Պալադիում` գնման գին` 8964.48 (-45.17), բացթողնման գին` 9744.00 (-49.1):
Միջազգային շուկայում ոսկու գինն, ընդհանուր առմամբ, դեռեւս կայուն ցածր է 1ունցիա/1600 դոլարից (ներկայում գտնվում է 1577 դոլարի մոտ): Թեեւ այսօր ասիական շուկաներում նկատվել է ոսկու գնի աճ, քիչ հավանական է համարվում, որ առաջիկա օրերին 1 ունցիայի գինը գերազանցի 1600 դոլարը: Դոլարի նկատմամբ պահանջարկի անկումը պայմանավորված է համաշխարհային տնտեսության բարելավմամբ, արժեթղթերի շուկաներում նկատվող աշխուժացմամբ: