Երկրաշարժ՝ Արմավիր քաղաքից 15 կմ հյուսիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 11-ին` ժամը 15.11-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:




Լրահոս