Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին:
Հանդիպմանը, որի մասնակցում էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Հայոց ցեղասպանությանն առնչվող հետազոտություններին եւ ուսումնասիրություններին, նրա միջազգային ճանաչմանը վերաբերող հարցեր: