ՀԺ. Դումանյանի որդին տեղյակ չէր, որ դոկտորական է պաշտպանելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ “Հայկական ժամանակ” թերթի տեղեկությունների՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին՝ Գուրգեն Դումանյանը պատրաստվում է առաջիկայում դոկտորական պաշտպանել եւ նրա դոկտորական աշխատանքը գրում է բոլորովին այլ անձ։ Այս առթիվ թերթը զրուցել է Գուրգեն Դումանյանի հետ.

“-Մենք տեղեկություն ուենք, որ Դուք դոկտորական եք ուզում պաշտպանել, ճի՞շտ է։

-Չէ, ժամանակս չի ներում, ցավոք սրտի, կուզենայի, բայց չեմ հասցնում, շատ ծանրաբեռնված եմ։

– Բայց ասում են, որ նույնիսկ թեման կա արդեն՝ “Բուժօգնության որակ եւ ֆինանսավորում”։

– Հա՞, ես չգիտեմ, տեղյակ չեմ, հետաքրքիր թեմա է, բայց ես այլ թեմայով կնախընտրեի պաշտպանել։

– Մենք նաեւ տեղյակ ենք, թե ով է գրում Ձեր դոկտորական աշխատանքը՝ Մարինե Մադիրյանը:

– Այդ տեղեկությունը միանշանակ չի համապատասխանում իրականությանը”,- ասել է Գ. Դումանյանը, նաեւ հավելել, որ Մարինե Մադիրյանին չի ճանաչում”,- մեջբերում է  “Հայկական ժամանակը”։




Լրահոս