Աշոտյանը պատասխանում է դեսպան նշանակվելու լուրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԳ նախարար Արմեն ԱՇոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Լրատվական միջոցներից մեկը այսօր տեղեկություն էր տարածել, թե ես նշանակվելու եմ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան: 
Մեծ պատիվ եմ համարում Հայաստանի պետությունը արտասահմանում ներկայացնելու առաքելությունը: Իրականում, ինչպես միլիոնավոր իմ հայրենակիցներ, առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ֆրանսիայի և իր ժողովրդի հանդեպ: 
Դեռ ուսանողական տարիներից պահպանել եմ ջերմ հիշողություններ և անտարբեր չեմ ֆրանսիական մշակույթի հանդեպ: Միաժամանակ տեղեկացնեմ, որ, այդուհանդերձ, նման հարցով ես երբեք չեմ դիմել ՀՀ Նախագահին և նման քննարկումներ տեղի չեն ունեցել:




Լրահոս