ՀՀ Արագածոտնի
մարզի Հակո համայնքի միջնակարգ դպրոցն այժմ ունի 16 աշակերտ, իսկ նախորդ
տարիներին` ավելի քան 100: Պատճառն արտագաղթն է: Այս մասին «Ժողովուրդ»-ը
տեղեկացավ Հակոյի համայնքապետ Սերյոժա Չարչոյանից: Նրա խոսքով` մինչեւ աշուն եւս
14 ընտանիք պատրաստվում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: «Ժողովուրդը գյուղից
քոչել է Ռուսաստան: Էս պահին գյուղն ունի 91 բնակիչ, իսկ նախկինում` մոտ 300:
90-93 տոկոսը գնացել են: Ախր վեց-յոթ ամսով խմելու ջուր չենք ունենում: Մարդիկ էս
պայմաններին իրենց սեփական մեքենաներով կա՛մ գնում են մյուս գյուղերից են ջուր
բերում, կա՛մ էլ ձյունը հալեցնում ու ջուր են սարքում: Դա անասուններին էլ ենք
տալիս: Գյուղացիների հիմնական մասը խմելու ջրի պատճառով է լքել գյուղը: 1991թ.-ից
առ այսօր վիճակն այսպես է»,-ներկայացրեց գյուղապետը: Ըստ նրա` ինքն ի վիճակի չէ
կանխել առկա արտագաղթը. «Ես նախորդ տարի եղա Ռուսաստանի մի քանի քաղաքներում եւ
պարզեցի, որ այնտեղ գտնվող մեր համագյուղացիների մեծ մասը ցանկանում է հետ
վերադառնալ, սակայն երբ հիշում են խմելու ջրի խնդիրը, անմիջապես հրաժարվում են»:
ՔՈՉՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ