ՀՀ Արագածոտնի մարզի Հակո համայնքի միջնակարգ դպրոցն այժմ ունի 16 աշակերտ, իսկ նախորդ տարիներին` ավելի քան 100: Պատճառն արտագաղթն է: Այս մասին “Ժողովուրդ”-ը տեղեկացավ Հակոյի համայնքապետ Սերյոժա Չարչոյանից: Նրա խոսքով` մինչեւ աշուն եւս 14 ընտանիք պատրաստվում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: “Ժողովուրդը գյուղից քոչել է Ռուսաստան: Էս պահին գյուղն ունի 91 բնակիչ, իսկ նախկինում` մոտ 300: 90-93 տոկոսը գնացել են: Ախր վեց-յոթ ամսով խմելու ջուր չենք ունենում: Մարդիկ էս պայմաններին իրենց սեփական մեքենաներով կա՛մ գնում են մյուս գյուղերից են ջուր բերում, կա՛մ էլ ձյունը հալեցնում ու ջուր են սարքում: Դա անասուններին էլ ենք տալիս: Գյուղացիների հիմնական մասը խմելու ջրի պատճառով է լքել գյուղը: 1991թ.-ից առ այսօր վիճակն այսպես է”,-ներկայացրեց գյուղապետը: Ըստ նրա` ինքն ի վիճակի չէ կանխել առկա արտագաղթը. “Ես նախորդ տարի եղա Ռուսաստանի մի քանի քաղաքներում եւ պարզեցի, որ այնտեղ գտնվող մեր համագյուղացիների մեծ մասը ցանկանում է հետ վերադառնալ, սակայն երբ հիշում են խմելու ջրի խնդիրը, անմիջապես հրաժարվում են”:
Հակո համայնքի միջնակարգ դպրոցն ունի 16 աշակերտ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ