ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տղաս գարնանը պետք է զորակոչվի բանակ: Նախնական բուժզննման ժամանակ ախտորոշել են խոնդրոմալյացիա (ծնկոսկրի գերշարժություն,
փափկում):
Բժիշկն
ասել
է,
որ
հիվանդությունը
հնարավոր
կլինի
բուժել
միայն
վիրահատական
միջամտությամբ:
Ուզում
եմ
իմանալ`
հիվանդության
առկայության
դեպքում
նա
արդյոք
կարող
է
ծառայել
բանակում:
Եվ
խնդրում
եմ
ասել
նաեւ,
եթե
անգամ
նա
զորակոչվի,
ապա
այդ
դեպքում
ո՞վ
է
պարտավոր
հոգալ
վիրահատության
ծախսերը:

Ոսկեհատ Նալբանդյան (39 տարեկանքարտուղարուհի) 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ պաշտպանության նախարարի 18.03.2010թ. թիվ
175 հրամանով
հաստատված
«Զինապարտների
բժշկական
եւ
զինծառայողների
ռազմաբժշկական
փորձաքննության
կարգի»
43-րդ
հոդվածի
համաձայն՝
պարտադիր
զինվորական
ծառայության
զորակոչվելուն
ժամանակավորապես
խանգարող,
բայց
բուժման
ենթակա
հիվանդություններ
ունեցող
զորակոչիկներին
հանրապետական
զորակոչային
հանձնաժողովը
տրամադրում
է
տարկետում
մինչեւ
1 տարի
ժամկետով:
Տարկետման
ժամկետը
լրանալուց
հետո,
անկախ
առողջական
վիճակից,
զորակոչիկները
ներկայացվում
են
զննության
կենտրոնական
բժշկական
հանձնաժողով:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող եւ դժվար
բուժվող
հիվանդություններ
ունեցող
զորակոչիկներին
հանրապետական
զորակոչային
հանձնաժողովն
առողջական
վիճակի
պատճառով
տալիս
է
տարկետում
3
տարի
ժամկետով:
Զորակոչից
առողջական
վիճակի
պատճառով
3
տարի
ժամկետով
տարկետում
կարող
է
տրվել
1
անգամ,
որից
հետո
առողջական
վիճակից
ելնելով`
նրանք
կա՛մ
զորակոչվում
են,
կա՛մ
ոչ
պիտանի
են
ճանաչվում
խաղաղ
պայմաններում
զինվորական
ծառայության
համար
եւ
հաշվառվում
պահեստազորում:
ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն` զինծառայողները եւ զորակոչային
տարիքի
անձինք
օգտվում
են
պետության
կողմից
երաշխավորված
անվճար
բժշկական
օգնությունից:

ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողին տվյալ դեպքում շատ ավելի կոնկրետ հարց է հետաքրքրում, եւ նա որոշակի
հիվանդության
անուն
է
նշում:
Մինչդեռ
ՊՆի պատասխանում
խոնդրոմալյացիա
հիվանդության
մասին
ոչինչ
նշված
չէ:
Բացի
այդ,
Ո.
Նալբանդյանին
այդպես
էլ
անհայտ
է
մնում,
թե
անվճար
բուժօգնության
համար
իր
որդին
հատկապես
որ
բուժհաստատություն
պետք
է
դիմի:




Լրահոս