ԴԵԼՖԻՆՆԵՐՆ ԷԼ ԼՔԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մինչ ՀՀԿ ղեկավար կազմը պնդում է, որ Երեւանի քաղաքապետի անմրցելի թեկնածուն հենց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իրադարձություններն անընդհատ «Տարոն գեղեցիկի» դեմ են դուրս գալիս: Լուսանկարում հստակ երեւում է, որ 2010թ. դեկտեմբերից Երեւանում գործող միակ՝ «Նեմո» դելֆինարիումը ոչ միայն փակվել է, այլեւ ապամոնտաժվում է: Երկու տարվա մեջ ընդամենը 900 այցելու ունեցած դելֆինարիումի վերջին ներկայացումը եղել է 2013թ. փետրվարի 9-ին: Դելֆինները կրկին վերադարձել են Ուկրաինա, քանի որ դելֆինարիումի շահագործման ժամկետը չի երկարաձգվել: Թե ինչու, կմանրամասնենք մեր վաղվա համարում: Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ դելֆինարիումի տարածքը ձեռք էր բերվել եւ կառուցապատվել ոչ այնքան օրինական ճանապարհներով: Բացի այդ, դելֆինարիումի բացումն ուղեկցվեց բազմաթիվ բողոքի ակցիաներով: Բնապահպանները պնդում էին, որ 5 մետր խորությամբ եւ 18 մետր տրամագիծ ունեցող դելֆինարիումի քլորացված ջրում ապրելով` դելֆինները կարող են սթրեսի մեջ ընկնել եւ վտանգավոր դառնալ հանդիսատեսի համար: Ավելին, դելֆինի աչքերը կարող են դիմանալ ընդամենը կես տարի: Բարձրացվեց նաեւ դելֆինների սննդի հարցը, որ կերակրվում են ներկրված սառեցված ձկով, ինչն անընդունելի է:
Բայց այս բոլոր խոչընդոտները հարթելով՝ դելֆինարիումը բացվեց: Սակայն առաջ գնացած ապահով երկրի մայրաքաղաքում այն ունեցավ ընդամենը 900 այցելու, ինչը նշանակում է, որ գործարար-պաշտոնյաները նույնիսկ ի զորու չեն սեփական բիզնեսները նորմալ կառավարել: Այդպես էլ անհասկանալի մնաց՝ դելֆինարիումը սարքել էին, որ ի՞նչ անեն:




Լրահոս