ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում մանրամասն ներկայացրել էինք, թե Սերժ Սարգսյանն ինչպես է պարտվել իր մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչների թաղամասերում: Չկա ՀՀԿ գեթ մի փոխնախագահ, որի թաղամասում ՀՀԿ թեկնածուն հաղթանակ է տարել: Եվ ահա պարզվում է` ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պարտվել է այն ընտրատարածքում, որտեղ ինքն է քվեարկել: Խոսքը Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 10/06 ընտրատեղամասի մասին է: Այստեղ ընդդիմադիր թեկնածուն ստացել է 410, իսկ Ս. Սարգսյանը` 687 քվե: Բայց առավել հետաքրքիրն այն է, որ տեղամասի պատասխանատուն եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Մանուկյանը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության պետը:




Լրահոս