ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը երեկ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մարտի 5-ին տեղի է ունեցել ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խմբի հերթական
հավաքը,
որի
ժամանակ
քննարկվել
են
ՀԱԿ
կուսակցության
հիմնադիր
համագումարի
նախապատրաստման
հետ
կապված
հարցեր,
նաեւ
որոշվել
են
համագումարի
նախապատրաստման
կազմկոմիտեի
անդամների
անունները:
Բնականաբար,
այդ
ցուցակը
գլխավորում
է
ԱԺ
ՀԱԿ
խմբակցության
ղեկավար
Լեւոն
Զուրաբյանը:

ՀԱԿ այս հաղորդագրությունը, մեղմ ասած, տարօրինակ է այն առումով, որ փետրվարի 23-ի ՀՀՇ արտահերթ համագումարում որոշում կայացվեց
ՀՀՇն վերանվանել
«Հայ
ազգային
կոնգրես»
կուսակցության:
Ասել
է
թե`
արդեն
կա
ՀԱԿ
կուսակցություն,
մնում
է`
ՀՀ
ԱՆ
պետական
ռեգիստրում
գրանցման
փաստաթղթերը
վերջնականապես
պաշտոնապես
ամրագրվեն:
Ու
այսքանից
հետո
անհասկանալի
է,
թե
էլ
ինչ
նոր
հիմնադիր
համագումար
է
անցկացնելու
ՀԱԿը, ինչ կազմկոմիտե
է
ձեւավորվում,
մանավանդ
որ
ՀԱԿ
վերանվանված
ՀՀՇն շարունակում
է
գործել
նույն
կազմով,
ասել
է
թե՝
համագումար
անցկացնելու
հարցը
այդ
կուսակցության
վարչության
գործն
է,
այլ
ոչ
թե
Զուրաբյանի
նախաձեռնող
խմբինը:




Լրահոս