Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի դիտարկմամբ` քաղաքապետի պաշտոնը պորտաբույծ տեղական ինքնակառավարման մարմին է: Այս մասին “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց ինքը` գլխավոր մարքսիստը: “Դեռ չենք որոշել` կմասնակցենք, թե ոչ, մինչեւ մարտի 20-ը ժամանակ ունենք”,-ասաց Դավիթ Հակոբյանը` հավելելով, թե իրենք այդքան էլ հրապուրված չեն այդ ինստիտուտով:
Նշենք, որ մարտի 11-ին, ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի, սկսվում է ավագանու ընտրություններում առաջադրումների փուլը, որը կավարտվի մարտի 21-ին: