ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ես համոզված եմ, որ Վարդան Սեդրակյանը որեւէ կապ չունի այս գործի հետ… Ինքն իր էպոսի մոտիվներով քարոզարշավ էր անում, ու իրեն հեչ պետք չէր դա»:
Արամ Հարությունյան «168 ժամ»
Հետաքրքիր է՝ ինչպես եւ որտեղից է համոզված նախագահի հավերժ նախկին եւ ապագա թեկնածուն: Կամ թեկուզ հենց էպոսագետի գործողությունները որքանո՞վ էպոսի մոտիվներով չէին: Չէ՞ որ էպոսում Փոքր Մհերը, ում հետ իրեն սիրում էր համեմատել Վարդան Սեդրակյանը, վերջում գնաց եւ փակվեց Ագռավաքարում: Հիմա, իհարկե, հին Ագռավաքարում փակվելու հնարավորություն չկա, քանի որ Վանա լիճն իր շրջակայքով Արեւմտյան Հայաստանի տարածքում է, սակայն դրա փոխարեն կա Նալբանդյան փողոցը, որտեղ փակվելու տեղ կա, եւ նույն էպոսի մոտիվներով մի օր էլ դուրս կգա: Այնպես որ, դետեկտիվ խաղալու փոխարեն ավելի լավ է էպոս կարդալ:




Լրահոս