Վաղը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու և հավանաբար ավարտվելու է ՍԴՀԿ-ի հետ կապված դատական վեճը: “Ժողովուրդի” հիշեցմամբ` ԱԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը վիճարկում է ԱՆ պետռեգիստրում ՍԴՀԿ ատենապետ որպես Գևորգ Պերկուպերկյանին գրանցելու մասին որոշումը: Լ. Սարգսյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մինչև այս դատական նիստը Պերկուպերկյանի հովանավոր Սեդրակ Աճեմյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Ըստ Լ. Սարգսյանի` Սեդրակյանն առաջին դեմքի մակարդակով միջնորդություն է խնդրում: “Սեդրակյանը մինչ այդ հանդիպել էր վարչապետի հետ, սակայն երևի նրան հասկացրել էին, որ սա առաջին դեմքի մակարդակով լուծվող հարց է”,-ասել է Լ. Սարգսյանը` տեղեկացնելով, որ սեպտեմբերին տեղի է ունենալու համահնչակյան կուսակցության համագումարը, և այնտեղ Աճեմյանից պատասխաններ են պահանջելու ի՞նչ արեց նա ՍԴՀԿ-ի հետ ՀՀ-ում, ինչո՞ւ կուսակցությունը համախմբելու փոխարեն պառակտեց:
Ժողովուրդ. ՍԴՀԿ-ի դատական վեճը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրթերթի այսօրվա համարում