Մարդու իրավունքների վիճակը Էկոնոմիկայի նախարարության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
 
.Դեռևս բավարար չէ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված արդյունավետ օրենսդրական և այլ մեխանիզմների ներդրումը:
.Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել կապված` լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կողմից լիցենզիաների տրամադրման ընթացքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցառումների կիրառման բացակայության հետ:
.Չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու և դրանք վերացումից պաշտպանելու համար:
.Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել ապրանքների պարտադիր մակնշմանն առաջադրվող պահանջների պահպանման վերաբերյալ:
.Խիստ մտահոգիչ է սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության բնագավառում անհրաժեշտ համալիր միջոցառումների իրականացման արդյունավետության ցածր մակարդակը:
.Մի շարք թերություններ են գրանցվել՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջները և չափագիտական կանոններն ու նորմերը չպահպանելու կապակցությամբ:
Արձանագրված դրական զարգացումներ
.2012թ. ընթացքում զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:
.Տարբեր ոլորտներում իրավախախտում թույլ տված մի շարք տնտեսավարող սուբյեկտներ ենթարկվել են պատասխանատվության:
.Նախարարությունը քաղաքացիների կողմից ստացել է 56 շնորհակալական նամակներ “Թեժ գիծ” ծառայության կողմից համապատասխան արձագանք ստանալու կապակցությամբ:
.Ողջունելի է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրած պետական քաղաքականությունը:
Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Գյուղատնտեսության նախարարության բաժինը։
Պաշտպանի աշխատակազմ




Լրահոս