Չարենցի փողոցում վրաերթի են ենթարկել 8-ամյա տղայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 13-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Սարալանջի նոր ճանապարհին` Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 73 տան դիմաց, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 14.00-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 1958թ. ծնված Հարություն Մ.-ն և հայտարարել, որ նույն օրը, ժամնը 13.00-ի սահմաններում, հիշյալ վրաերթն ինքն է կատարել` վարելով “ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենա: Կատարվում է քննություն:




Լրահոս