Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը հրապարակել է «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի դեմ 9 տարվա ազատազրկման դատապարտված 71-ամյա Ռազմիկ Աբրահամյանի հայցով կայացրած վճիռը, որով ամբողջովին մերժվել է պեդոֆիլի հայցը: Նրանից հօգուտ պետության կբռնագանձվի 80.000 ՀՀ դրամ՝ որպես չվճարված պետգույքի գումար: Հիշեցնենք, որ Աբրահամյանը դատի էր տվել թերթերին եւ իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար պահանջում էր յուրաքանչյուրից 2 միլիոն դրամ:
ՊԵԴՈՖԻԼԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ